Հարգելի´ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրում: Հաշվի առնելով այն փաստը, որ Ձեր կազմակերպությունը հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կառույց խնդրում ենք Ձեզ տրամադրել 15 րոպե ժամանակ և պատասխանել հարցաթերթում ներառված հարցերին: Սույն հարցման շրջանակներում հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվական կենտրոն» բազմագործառութային և օգտվողի համար հարմարեցված ալգորիթմներ ներառող համակարգում, որի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն կստանա մատչելի ու առավելագույնս ավտոմատացված միջավայրում ծանոթանալ Ձեր կազմակերպությանը և Ձեր կողմից մատուցվող ծառայություններին՝ օգտագործելով նաև տարբեր սահմանափակումների (տեսողություն, լսողություն և այլն) դեպքում ադապտացված գործիքներ: Տեղեկացնում ենք նաև, որ ծրագրի արդյունքում Ձեզ կներկայացնենք մշակված քարտեզագրման համակարգը։
Հարգանքով՝
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ